BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռուսաստանը ծաղրում է, Հայաստանը` խոնարհվում (տեսանյութ)

Ռուսաստանը ծաղրում է, Հայաստանը` խոնարհվում (տեսանյութ)
10.09.2013 | 18:25

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԳ նախարարի հետ փակ քննարկումների արդյունքներով էդվարդ Նալբանդյանը չունի պատասխաններ: Բառակույտեր, բառակույտեր, բառակույտեր, որոնք կապ չունեն առաջադրված հարցերի հետ»:

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ փակ նիստում պատասխանել է պատգամավորների հարցերին կապված Հայաստանի` Մաքսային միություն մտնելու իշխանության որոշման հետ: Ըստ մի շարք պատգամավորների մամուլում հրապարակված արձագանքների, Նալբանդյանը ոչ մի հստակ և սպառիչ պատասխան չի տվել: Եվ իսկապես, ինչ պատասխան կարող էր տալ ՀՀ արտգործնախարարը, երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացիներին անակնկալի բերեց սեպտեմբերի 3-ին Մոսկվայում իր հայտնի հայտարարությամբ: Նալբանդյանի վիճակը կարելի է հասկանալ միայն պատասխաններ չունենալու մասով, քանի որ ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը նրա հետ չի խորհրդակցել մինչ Մոսկվա գնալը, և չի տեղեկացրել իր` արդեն իսկ կայացրած որոշման դրդապատճառների մասին վերադարձից հետո: Եթե նույնիսկ տեղեկացրել է, ապա միայն իշխանական կուլիսներում ներքին սպառման համար: 2012-ի փետրվարի 7-ին ինտերնետում տեղադրված տեսանյութը մի նոր երանգ է ավելացնում Հայաստան-Ռուսաստան մաքսային մերձեցման հեռանկարին: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պարզապես իր քծնանքն է ցուցադրում առ Պուտին, իսկ թե վերջինս ինչպես է ընդունում այն և ինչպես է վերաբերվում հայերին, կարելի է դիտել տեսանյութում: Այս տեսանյութը ապացուցում է, որ Հայաստանը, առանց Մաքսային միությանը միանալու էլ, Պուտինի կրկնկի տակ է, ու փոխանակ գործող իշխանությունները փորձ անեն ազատագրվելու ռուսի սապոգից, երկիրը ավելի են մոտեցնում սովետառուսական ճահճին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեսանյութ

Вопрос от Союза армян
Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ